Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Խորքային մակարդակում մենք ականատես ենք կրոնա-աշխարհաքաղաքական վերաձևման փորձի

Խորքային մակարդակում մենք ականատես ենք կրոնա-աշխարհաքաղաքական վերաձևման փորձի
25.10.2025 | 16:16

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ վարվող արշավը, ինչպես նաև «Շողակաթ» հեռուստաալիքի փակման մասին որոշումը չեն կարող դիտվել սոսկ իշխանության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև հակասությունների շրջանակում։ Եթե խնդիրը միայն անձը լիներ, ապա հասցվող հարվածներն ուղղված չէին լինի ինստիտուտների ապամոնտաժմանը։ Մինչդեռ այսօր հարվածը հասցվում է հենց համակարգին՝ Եկեղեցուն՝ որպես հայ ժողովրդի հոգևոր ինքնիշխանության վերջին ամրոց։

«Շողակաթի» փակումը ոչ թե տեխնիկական կամ ֆինանսական քայլ է, այլ խորհրդանշական գործողություն։ Դա կարևոր ինստիտուտի ապամոնտաժում է՝ ուղղված հանրային դաշտից դուրս մղելու քրիստոնեական խոսքը, լռեցնել այն տարածությունը, որտեղ ազգային ինքնության և հավատքի շղթան շարունակում էր մնալ անխզելի։

Ի վերջո, «Շողակաթը» կարող է ծառայել որպես երկխոսության հարթակ: Բայց այն փակվում է, որովհետև նպատակն անձը չէ, այլ՝ ինստիտուտի՝ Եկեղեցու բովանդակային ապամոնտաժումը:

Խորքային մակարդակում մենք ականատես ենք կրոնա-աշխարհաքաղաքական վերաձևման փորձի։ Հայաստանը (հերթական անգամ) վերածվում է փորձադաշտի, որտեղ քրիստոնեական ինքնության թուլացման գործընթացն իրականացվում է «խաղաղության» և «հանդուրժողականության» կարգախոսների ներքո։ Իրականում սա նոր գաղափարական ինժեներիա է՝ ուղղված ազգային պետականության հոգևոր հիմքերի մաշեցմանը։

Այս գործընթացում ցցուն երևում է Դոստոևսկու «Դևեր»-ում հանգամանորեն ներկայացված այն վարքաբանությունը, որում «ազատությունը» վերածվում է հոգևոր քայքայման գործիքի՝ վարակելով հավատը կասկածով, բարոյականությունը՝ գաղափարախոսությամբ, ծառայությունը՝ մոդեռնիստական պսևդոռեֆորմիզմով։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 3276

Մեկնաբանություններ